BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ոչիշխանականները արևի տակ տեղ պահելու խնդի՞ր են լուծում

Ոչիշխանականները արևի տակ տեղ պահելու խնդի՞ր են լուծում
01.04.2014 | 15:35

Պարտադիր կուտակայինի պայքարը դեռ չի ավարտվել, մթերքի գները օր-օրի բարձրանում են, գազի գինը, հավանական է, կրկին կբարձրանա, որին կարող են հետևել էլեկտրաէներգիայի և տրանսպորտային ուղեվարձերի թանկացումները: Եթե սրան գումարենք և վերջին երկու օրերին ցրտահարության հետևանքով տուժած գյուղացիների փաստը, ապա պատկերը ավելի հուսահատեցնող կդառնա առաջիկա ամիսների կտրվածքով: Այս ամենի ֆոնին ոչ իշխանական ուժերը մտմտում են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Ի՞նչ է տալու այդ անվստահության ակտը ժողովրդին: Որպես կանոն, նման քաղաքական ակցիաները դրանք իրականացնող ուժերին հասարակության ընկալումների մեջ որպես ընդդիմադիր պահելու խնդիր են լուծում` մինչև հաջորդ ընտրություններ: Նույնն է լինելու և կառավարությանը անվստահություն հայտնելու պարագայում: Մինչև 2017-ի խորհրդարանական ընտրություններ դեռ երեք տարի կա: Կրակը թեժ պետք է պահել, որ հիշողությունը արթուն մնա: Սա է, հավանաբար, ոչիշխանականների սկզբունքը: Ի վերջո, նրանք էլ իրենց գոյությունն արդարացնելու իրավունքն ունեն, չէ՞:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ